Արայիկ Սահակյանն ազատվել է կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից
12:30, 15 Նոյեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արայիկ Սահակյանն ազատվել է կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արայիկ Սահակյանին ազատել կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում