Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ավանի Թումանյան թաղամասում այգի է բացվել ավտոտնակների տեղում

Ավանի Թումանյան թաղամասում այգի է բացվել ավտոտնակների տեղում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Ավան վարչական շրջանի Թումանյան թաղամասում շահագործման է հանձնվել նոր հանգստի գոտի: Այգու բացման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Բազմաբնակարան 15 շենքերի միջանկյալ հատվածում գտնվող շուրջ 5000 քմ տարածքն ամբողջությամբ բարեկարգվել է: Լիարժեք հանգստի կազմակերպման համար ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները: Բակային հատվածում նախկինում ավտոտնակներ ու բնակիչների կողմից ինքնակամ զբաղեցված տարածքներ են եղել. բանակցությունների շնորհիվ դրանք վերադարձվել են համայնքին: Այսօր այն հանրային տարածք է և հանձնվում է հանգստի գոտու հարևանությամբ ապրող շուրջ 2000 բնակիչների տնօրինմանը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետը ծանոթացել է կատարված աշխատանքներին, զրուցել բնակիչների հետ: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել Ավան վարչական շրջանի աշխատակազմին ու բոլոր այն բնակիչներին, ովքեր մասնակցել են այգու կառուցմանը:
«Այս մոտեցումը մենք պետք է ամբողջ Երևանով կիրառենք: Բոլոր այն տարածքները որոնք զբաղեցված են ավտոտնակներով և այլ կառույցներով՝ պետք է բանակցենք, վերադարձնենք, բարեկարգենք ու հանձնենք բոլոր բնակիչներին»,- նշել է քաղաքապետը:

Այգին կառուցվել է վարչական շրջանի տնտեսումների հաշվին: Ծրագրի արժեքը շուրջ 15 մլն դրամ է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am