Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

ՀՀ ԱԳՆ-ն ոչ հաստատում, ոչ հերքում է լրագրողների՝ Բաքու այցի մասին տեղեկությունը

  ՀՀ ԱԳՆ-ն ոչ հաստատում, ոչ հերքում է լրագրողների՝ Բաքու այցի մասին 
տեղեկությունը

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ոչ հաստատում, ոչ հերքում է լրագրողների՝ Բաքու այցի մասին տեղեկությունը: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան, ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը մանրամասներ չհայտնեց:

Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել այն մասին, որ նոյեմբերի 17-ին Հայաստանից Ադրբեջան կայցելի լրագրողների խումբ: Նշվում է, որ լրագրողները կայցելեն ադրբեջանական պետական մի շարք կառույցներ և կհանդիպեն փորձագետների: Ակնկալվում է, որ դրանից հետո կկազմակերպվի լրագրողների պատասխան այց Բաքվից՝ Հայաստան: Նշվում է, որ այցերի պայմանավորվածությունը ձեռք է բերվել պետությունների ղեկավարների մակարդակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am