Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Քուվեյթի վարչապետը կառավարության պաշտոնաթողության խնդրագիր Է ներկայացրել. Kuna

Քուվեյթի վարչապետը կառավարության պաշտոնաթողության խնդրագիր Է ներկայացրել. Kuna
ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քուվեյթի վարչապետ շեյխ Ջաբեր ալ-Մուբարաք ալ-Համադ աս-Սաբահը նոյեմբերի 14-ին պաշտոնաթողության խնդրագիր Է ներկայացրել պետության ղեկավար Էմիր շեյխ Սաբահ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր աս-Սաբահին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Kuna գործակալությունը:
Առկա տեղեկատվության համաձայն, կաբինետի ղեկավարի հետ միասին պաշտոնաթողության խնդրագրեր են ներկայացրել Էմիրության կառավարության բոլոր անդամները:
Ինչպես հայտարարել Է Քուվեյթի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը, նախարարների գործող կաբինետի պաշտոնաթողությունը նպատակ ունի «նրա աշխատանքի վերակառուցումը»:
Իր կողմից երկրի Ազգային ժողովի (խորհրդարանի) խոսնակ Մարզուկ ալ-Ղանիմը վստահություն Է հայտնել, որ ներկայում «Քուվեյթի Էմիրը մտադրություն չունի արձակել երկրի օրենսդիր մարմինը՝ Քուվեյթի խորհրդարանը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am