Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արա Բաբլոյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման դեմ ներկայացված բողոքը մերժվել է

Արա Բաբլոյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման դեմ ներկայացված 
բողոքը մերժվել է

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային Ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման դեմ նրա պաշտպանի ներկայացրած բողոքը նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ մերժվել է:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Քրեական գործի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նախաքննության ներկա փուլում ձեռք է բերվել ապացույցների բավարար համակցություն Արա Բաբլոյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու համար:

Պաշտպանի կողմից այդ բողոքով, ի պաշտպանություն մեղադրյալի, ներկայացվել են որոշակի հանգամանքներ կամ փաստարկներ, որոնք լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի քննությամբ ստուգելու համար կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ, և դրանք կարժանանան համապատասխան իրավական գնահատականի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am