Հասարակական

ԱԺ-ն ընդունեց վարույթ իրականացնող մարմինների լիազորությունը հստակեցնող օրինագիծը

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ն ընդունեց վարույթ իրականացնող մարմինների լիազորությունը հստակեցնող օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով հստակեցվում են վարույթ իրականացնող մարմինների լիազորությունները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը նոյեմբերի 14-ի նիստում ընդունվեց միաձայն՝ 96 կողմ ձայնով:

«Այս նախագծով առաջարկվում է հստակեցնել վարույթ իրականացնող մարմինների լիազորություններն ու հստակ կերպով ընդգծել նրանց գործառութային շրջանակը: Նախատեսվում է, որ դատախազն այլևս օրենսդրական լիազորություն չի ունենալու անձամբ իրականացնելու հարցաքննություն: Նման կարգավորում ներկայումս գոյություն ունի, բայց կրում է զուտ ձևական բնույթ, քանի որ գործնականում այսպես, թե այնպես դատախազը կարող է մասնակցել հարցաքննության գործընթացին, բայց հենց ինքը հարցաքննություն չի իրականացնում»,- հարցի քննարկման ժամանակ նշել էր հիմնական զեկուցող, Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը:

Օրենքի նախագծով նախատեսված են նաև այլ կարգավորումներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում