Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Նոր Զելանդիայի խորհրդարանն Էվթանազիան թույլատրող օրինագիծ Է ընդունել

Նոր Զելանդիայի խորհրդարանն Էվթանազիան թույլատրող օրինագիծ Է ընդունել

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր Զելանդիայի խորհրդարանն Էվթանազիան թույլատրող օրինագիծ Է ընդունել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է New Zealand Herald հրատարակությունը: Օրինագծի առիթով թեժ քննարկումները տեւել են երկու տարի: Խորհրդարանականներն օրինագիծն ընդունել են նոյեմբերի 13-ին՝ երկրորդ ընթերցմամբ. կողմ Է քվեարկել 70 մարդ, դեմ՝ 50-ը:

Օրինագծի համաձայն, իրենց կամավոր կյանքից զրկելու իրավունքը վերաբերում Է միայն ծանր հիվանդ մարդկանց, որոնց, բժիշկների ախտորոշման համաձայն, ապրելու համար մնացել Է վեց ամսից պակաս ժամանակ: Այժմ օրենքի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ Է ժողովրդի համաձայնությունը՝ հանրաքվեով, որի անցկացումը պլանավորված Է հաջորդ տարի:

Հասարակական կարծիքի հետազոտության տվյալներով, որն անցկացվել Է հուլիս ամսին, նորզելանդացիների 72 տոկոսը պաշտպանում Է Էվթանազիայի հնարավորությունը անբուժելի հիվանդ մարդկանց համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am