Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Փրկարարները մարել են «Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում բռնկված հրդեհը

 Փրկարարները մարել են «Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայություն նոյեմբերի 12-ին՝ ժամը 23:17-ին, ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Անդրանիկի թաղամասից դեպի հեռուստաաշտարակ տանող հատվածում` անտառում, հրդեհ է նկատվում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, մեկ մարտական հաշվարկ և ազատ հերթափոխից 7 փրկարար ծառայող:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 6-րդ և 7-րդ պահաբաժինների տարածքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:26-ին, մարվել՝ 04:10-ին:

Այրվել են մոտ 6 հա անտառամիջյան չորացած տերևներ, փայտի թափուկներ, մացառուտ, 30 կոճղ և 10 ծառ՝ մասամբ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 10 աշխատակից և ոստիկանության Դիլիջանի բաժնի 1 աշխատակից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am