Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Դեկտեմբեր

Թրամփը ցանկանում Է հեռացնել Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Մալվենիին. WP

Թրամփը ցանկանում Է հեռացնել Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Մալվենիին. WP

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի շաբաթ սպառնացել Է պաշտոնից արձակել Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Միք Մալվենիին, սակայն Միացյալ Նահանգների ղեկավարի օգնականները խորհուրդ են տվել հրաժարվել այդ միջոցներից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 12-ին այդ մասին հաղորդել Է The Washington Post (WP) թերթը՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրներ:

Նախագահը դժգոհ Էր Մալվենիի ճեպազրույցից, որը նա հոկտեմբերի 17-ին վարել Է լրագրողների համար: Այնտեղ նա խոստովանել Է, որ Ուկրաինային ռազմական օգնությունն իբր սառեցվել Է Կիեւի վրա ճնշում գործադրելու նպատակով, որպեսզի վրեջինս հետաքննություն սկսի ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի որդու գործով: Սակայն ճեպազրույցից անմիջապես հետո Մալվենին հայտարարել Է, որ զանգվածային լրատվամիջոցները խեղաթյուրել են իր խոսքը, եւ նշել Է, որ ԱՄՆ-ը նման պահանջներ չի առաջադրել:

«Ես չեմ կարծում, թե մինչեւ դեկտեմբեր նա կհեռանա ինչ-որ տեղ,- մեջբերում Է The Washington Post-ը Սպիտակ տան աղբյուրին:- Բայց նախագահը շատ դժգոհ Էր այդ ճեպազրույցից: Դա շատ վատ օր Էր նախագահի ամար»: Թրամփի խորհրդականներն օրինակ են բերում ազգային անվտանգության հարցերով նախագահի նախկին օգնական Ջոն Բոլթոնի պաշտոնաթողությունը, որին դեմոկրատներն այժմ ցանկանում են նիստի հրավիրել պաշտունազրկման ընթացակարգի շրջանակներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ