Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Դեկտեմբեր

Քաշաթաղի շրջանում հիմնանորոգումից հետո բացվել է Տանձուտի հիմնական դպրոցը

Քաշաթաղի շրջանում հիմնանորոգումից հետո բացվել է Տանձուտի հիմնական դպրոցը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նոյեմբերի 12-ին Քաշաթաղի շրջանի Տանձուտ գյուղում մասնակցել է հիմնական դպրոցի բացման արարողությանը: Կառավարության և «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի համատեղ իրականացված ծրագրի արդյունքում  դպրոցական շենքը հիմնանորոգվել և կահավորվել է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պետական նախարարը շնորհավորել է ուսուցիչներին ու աշակերտներին՝ համոզմունք հայտնելով, որ շենքային բարեկարգ պայմաններում կրթության արդյունավետությունն առավել բարձր կլինի, իսկ դպրոցաշինության ծրագրերը շարունակելու են մնալ կառավարության առաջնահերթությունների թվում: Այդ համատեքստում Գրիգորի Մարտիրոսյանը կարևորել է նաև «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի աշխատանքը:

Ապրիլյան պատերազմի մասնակից Ադամ Սահակյանի անունը կրող կրթօջախի բացմանը ներկա էին ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը, «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատասխանատուներ, Ադամ Սահակյանի հարազատները:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ