Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Դեկտեմբեր

Շենգավիթի ոստիկանները թարմ հետքերով բացահայտել են դանակահարությունը

Շենգավիթի ոստիկանները թարմ հետքերով բացահայտել են դանակահարությունը

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները բացահայտել են 17-ամյա կասկածյալի կողմից 51-ամյա տցամարդու դանակահարության դեպքը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Նոյեմբերի 11-ին՝ ժամը 16․45-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից  ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում ստացվեց, որ կրծքավանդակի աջ և ձախ կեսերի ու պարանոցի կտրած-ծակած վերքերով Բագրատունյաց պողոտայից հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակիչ, 51-ամյա մի տղամարդ։ Նա ի վիճակի չէր բացատրություն կամ հաղորդում տալու։ Չնայած այս հանգամանքին՝ Շենգավիթի քրեական հետախույզներն ու անչափահասների գործերով ծառայողները թարմ հետքերով պարզեցին կատարվածի հանգամանքները։

Նախնական տվյալներով՝ հիվանդանոց տեղափոխված տղամարդը և մի երիտասարդ փողոցում անհիմն վիճել էին, որի ընթացքում երիտասարդը դանակով մի քանի անգամ խփել էր տղամարդուն։ 17-ամյա կասկածվողի հետ տարված բացատրական աշխատանքի շնորհիվ նա դեպքից մի քանի ժամ անց ներկայացավ ոստիկանության Շենգավիթի բաժին, ներկայացրեց հանցագործության գործիք դանակն ու տվեց խոստովանական բացատրություն։

Նշանակվել են փորձաքննություններ։

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում»,- նշված է հաղորդագրության մեջ։




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ