Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Նախարարությունը պարզաբանում է ներկայացրել Աննա Վարդապետյանի՝ պաշտոնից ազատման վերաբերյալ

Նախարարությունը պարզաբանում է ներկայացրել Աննա Վարդապետյանի՝ պաշտոնից 
ազատման վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել Աննա Վարդապետյանի՝ փոխնախարարի պաշտոնից ազատման կապակցությամբ: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ արդարադատության նախարարության պարզաբանումը. 

«Արդարադատության նախարարությունը բարձր է գնահատում տիկին Աննա Վարդապետյանի պրոֆեսիոնալիզմն ու ներդրումը՝ հատկապես Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մշակման աշխատանքներում: Խնդիրը բացառապես պայմանավորված է եղել կառուցվածքային հնարավոր փոփոխություններով, որոնք ուղղված են լինելու Նախարարության աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելուն»:

Աննա Վարդապետյանը նոյեմբերի 11-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի միջոցով տեղեկացրել է, որ դադարեցրել է աշխատանքը ՀՀ արդարադատության նախարարությունում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am