Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Արայիկ Հարությունյանը կմասնակցի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 40-րդ նստաշրջանին

Արայիկ Հարությունյանը կմասնակցի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 40-րդ 
նստաշրջանին

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի 2019 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ 1574-Ա որոշմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու նոյեմբերի 12-13-ը Փարիզում կայանալիք ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 40-րդ նստաշրջանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

Միջոցառումն իրականացվում է յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ, որին մասնակցում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ 193 երկրի ներկայացուցիչներ:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի օրակարգում նախատեսված է կրթության նախարարների բարձրաստիճան հանդիպում, որին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթական հարցերով տեղակալ տիկին Ստեֆանիա Ջիաննինիի հրավերով կմասնակցի նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Գլխավոր կոնֆերանսի շրջանակում նախատեսվում է ընդունել Բարձրագույն կրթության որակավորումների ճանաչման վերաբերյալ գլոբալ կոնվենցիայի (Global Convention on Recognition of Higher Education Qualifications) նախագիծը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am