Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նորավան գյուղում այրվել են մոտ 20 հա խոտածածկույթ և պտղատու ծառեր

Նորավան գյուղում այրվել են մոտ 20 հա խոտածածկույթ և պտղատու ծառեր

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «911» ծառայություն նոյեմբերի 11-ին, ժամը 15:53-ին  տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Նորավան գյուղի թիվ N զորամասի մոտակայքում: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:28-ին, մարվել՝ 18:43-ին: Այրվել են մոտ 20 հա խոտածածկույթ և պտղատու ծառեր:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 5 հրշեջ-փրկարար և Նորավան գյուղի 5 բնակիչ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am