Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Սիրիան, Թուրքիան, քրդական գործոնը եւ հայկական հարցը

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Սիրիան, Թուրքիան, քրդական գործոնը եւ 
հայկական հարցը

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Այս պահին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի որոշումը կարող է դիտարկվել դիպուկ նախահարված՝ ուժեղ հարվածից առաջ, եթե Անկարան շարունակի իր տարածարջանային խաղերը Մոսկվայի հետ: Բայց չի բացառվում, ինչպես նշել ենք նախկինում, որ սա  իրապես Մերձավոր Արեւելքի քարտեզի վերաձեւմանն ուղղված դիպուկ նախահարված է, ինչից էլ այսպես մտահոգվել է թուրքական կառավարությունը: Իսկ պատճառ ունի, քանի որ հակաթուրքական տրամադրություններ եղել են, հատկապես եվրոպական ուղղությունից, որոնք ավելի են մեծացել՝ հոկտեմբերի 9-ին Սիրիայի տարածք Թուրքիայի ռազմական ներխուժումից հետո:

Թուրքիան քրդերի դեմ պայքարից չի հրաժարվել, սակայն փորձելու է ավելի եռանդով աշխատել հայկական հարցի նոր արծարծման դեմ: Ինչպես մեր ազգակից, թուրքական խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանն է նշել. «Թուրքիան ստեղծվել է մեծ ստի ու մեծ հանցանքի վրա», ինչն էլ ենթադրում է, որ գալու է պատասխան տալու ժամանակը:

Եվ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման խնդիրը, փոխհատուցման իրավական պարտադրանքներից բացի, ունի նաեւ պատժիչ կողմը,  ինչ էլ նոյեմբերի 13-ին Վաշինգտոնում Թուրքիայի նախագահը կքննարկի ԱՄՆ-ի նախագահի հետ: Անկարային առավել հեշտ կլինի հետագայում հայկական հարցի ծավալումներից խուսափել, եթե այն մնա բացառապես բարոյական ոլորտում: Վստահաբար քննարկվելու է նաեւ քրդական հարցը եւ ոչ միայն Սիրիայի քրդերի:

Ներկայացուցիչների պալատը Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց բացի, սատարելու է նաեւ Թուրքիայի դեմ պատժամիջոցներին: Եվ Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը դա եւս նկատի է առել՝ նշելով. «Ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունումն ունի ոչ միայն բարոյական, այլեւ կիրառական նշանակություն»: Ընդունման նախօրեին նա հանդիպումներ էր ունենում ԱՄՆ-ում, եւ ներկա է գտնվել Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող H.R. 296 բանաձեւի քննարկմանն ու ընդունմանը…»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am