Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սերգեյ Լավրովը փաստորեն հակադարձել է ադրբեջանական ապակառուցողական հայտարարություններին. Ռուբինյան

Սերգեյ Լավրովը փաստորեն հակադարձել է ադրբեջանական ապակառուցողական 
հայտարարություններին. Ռուբինյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍՌուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փաստորեն հակադարձել է ադրբեջանական կատեգորիկ ու ապակառուցողական հայտարարություններին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի իր էջում այս տեսակետն է հայտնել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին:

«ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Երևանում, մեջ բերելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, հայտարարեց, որ ղարաբաղյան հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համար և հավելեց՝ սրա հետ դժվար է վիճել:

Պատասխանելով հակամարտությունը միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում լուծելու վերաբերյալ ադրբեջանական կողմի ապակառուցողական հայտարարությունների մասին հարցին՝ ՌԴ արտգործնախարարը կրկնեց, որ պետք է հաշվի առնվեն Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի շահերը և տարածքային ամբողջականության հետ մեկտեղ մեջբերեց նաև ազգերի ինքնորոշման իրավունքի ու հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման սկզբունքը:

Այս պատասխաններով Սերգեյ Լավրովը փաստորեն հակադարձեց ադրբեջանական կատեգորիկ ու ապակառուցողական հայտարարություններին, վերահաստատեց, որ հակամարտության հանգուցալուծումը չի կարող չներառել ազգերի ինքնորոշման իրավունքի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքները և փաստեց, որ Արցախը պիտի մասնակցություն ունենա սեփական ճակատագրի որոշմանը:

Այսպիսով, նախկին ռեժիմի ճամբարից ամիսներ շարունակ հնչող աբսուրդային մեղադրանքներն առ այն, որ «Նիկոլ Փաշինյանի մեղքով մենք բանակցային վատ դիրքում ենք կամ դիտարկվում ենք որպես ապակառուցողական կողմ» ի չիք դարձան»,- գրել է Ռուբինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am