Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Սերգեյ Լավրովը շնորհավորեց Փաշինյանին ԵԱՏՄ-ում Հայաստանի արդյունավետ նախագահության համար

Սերգեյ Լավրովը շնորհավորեց Փաշինյանին ԵԱՏՄ-ում Հայաստանի արդյունավետ 
նախագահության համար

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորեց Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի արդյունավետ նախագահության համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Լավրովն ասաց նոյեմբերի 11-ին ՀՀ վարչապետի հետ հանդիպման ընթացքում:

«Եվրասիական տնտեսական միությունում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում, Անկախ պետությունների համագործակցությունում Հայաստանի հետ համագործակցությունն, իհարկե, միշտ մեզ համար գտնվում է առաջնային տեղում, և մենք շնորհավորում ենք Հայաստանին ԵԱՏՄ-ում շատ արդյունավետ նախագահության համար»,- ասաց Լավրովը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց այն հաջողությունները, որոնք Հայաստանը կարողացել է գրանցել ԵԱՏՄ-ում նախագահության մեկ տարվա ընթացքում:

«Ես ուրախ եմ ընդգծել, որ մեզ հաջողվեց ունենալ բավական հաջող և արդյունավետ նախագահում Եվրասիական տնտեսական միությունում: Վերջերս Երևանում տեղի ունեցավ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը, և, կարծում եմ, որ դա աննախադեպ իրադարձություն էր իր մասշտաբներով, և ես շատ ուրախ եմ, որ մեր նախագահության ընթացքում մենք ստորագրեցինք համաձայնագիր Սինգապուրի և Սերբիայի հետ, ուժի մեջ մտան ազատ առևտրի համաձայնագրերը Իրանի Իսլամական Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ, և շատ ուրախ եմ, որ այս ֆոնին հաջողությամբ զարգանում են մեր տնտեսական հարաբերությունները»,- ասաց վարչապետը:

Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունում նախագահում է 2019 թ.:

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել նոյեմբերի 10-ին, նրա այցը կշարունակվի մինչև նոյեմբերի 11-ը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am