Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կամբոջայի թագավոր Նորոդոմ Սիհամոնիին
14:28, 9 Նոյեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կամբոջայի թագավոր Նորոդոմ Սիհամոնիին՝ Կամբոջայի Թագավորության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը Նորոդոմ Սիհամոնիին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Կամբոջայի ժողովրդին` առաջընթաց և բարօրություն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում