Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կամբոջայի թագավոր Նորոդոմ Սիհամոնիին

Armenpress 14:28, 9 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կամբոջայի թագավոր Նորոդոմ Սիհամոնիին՝ Կամբոջայի Թագավորության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը Նորոդոմ Սիհամոնիին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Կամբոջայի ժողովրդին` առաջընթաց և բարօրություն: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am