Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Նոյեմբեր

Բիշքեկում սրճարաններից մեկում պայթյուններ են որոտացել. կան տուժածներ

Բիշքեկում սրճարաններից մեկում պայթյուններ են որոտացել. կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզստանի մայրքաղաք Բիշքեկի կենտրոնում երեք պայթյուն է որոտացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ռիա նովոստի»-ն:

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 13:38-ին, պայթյունները որոտացել են «Անտոշկա» արագ սննդի կետում:  

Ականատեսների խոսքով՝ սկզբում մեկ պայթյուն է եղել, որոշ ժամանակ անց՝ ևս երկուսը, ինչից հետո հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են ժամանել հրշեջները, բժիշկներ և ոստիկանությունը:

Ղրղզստանի առողջապահության նախարարության տվյալներով զոհվել է սրճարանի աշխատակիցը, տուժել է 13 մարդ, այդ թվում՝ 3 երեխա:

Նախնական տվյալներով պայթել են գազով լցված բալոնները: Հրշեջներին հաջողվել է մարել պայթյունների հետևանքով բռնկված հրդեհը:

 

 

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ