Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ նախագահը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ է նշանակել

ՀՀ նախագահը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության 
դատարանի դատավորներ է նշանակել

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Դանիել Մխեյանը և Արմինե Մելիքսեթյանը նշանակվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահը որոշումները կայացրել է՝ հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի հոկտեմբերի 31-ի ԲԴԽ-73-Ո-167 և ԲԴԽ-73-Ո-168  որոշումներով ներկայացված առաջարկությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am