Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վարչապետը ներկա է գտնվել Ceramisia գործարանի բացմանը

Վարչապետը ներկա է գտնվել Ceramisia գործարանի բացմանը

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ceramisia գործարանի բացման արարողությանը, որը հիմնվել է Մուլտի Գրուպ կոնցեռնի և իտալական Italian Stoneware հոլդինգի համատեղ ներդրումային ծրագրի շրջանակում: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախնական ներդրումների ծավալը կազմում է 30 միլիոն եվրո և շարունակական բնույթ է կրելու: Ստեղծվելու է 500-ից 1000 աշխատատեղ: 

Վարչապետ Փաշինյանը գործարանի ղեկավարների ուղեկցությամբ շրջայց է կատարել՝ ծանոթացել կերամիկական սպասքի արտադրության գործընթացին: 

***

Italian Stoneware հոլդինգը զբաղվում է կերամիկական սեղանի սպասքի արտադրությամբ, հյուրանոցային բիզնեսով և նոր շենքերի կառուցմամբ: Ceramisia-ի առանձնահատկությունը՝ կավը, որով պատրաստվում է սպասքը, առանձնանում է իր ամրությամբ և երկարակեցությամբ, որի շնորհիվ այն անվանվում է stoneware-քարային կավ, որն էկոլոգիապես մաքուր է, կարելի է օգտագործել միկրոալիքային վառարանում:  

Հայաստանում արտադրված կերամիկական սպասքն արտահանվելու է աշխարհի տարբեր երկրներ՝ «Պատրաստված է Հայաստանում՝ իտալական դիզայնով» կարգախոսով: 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am