Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Նոյեմբեր

Լևոն Արոնյանը Եվրոպայի առաջնությունում նվաճեց անհատական արծաթե մեդալ

Լևոն Արոնյանը Եվրոպայի առաջնությունում նվաճեց անհատական արծաթե մեդալ

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Եվրոպայի թիմային առաջնությունում անհատական արծաթե մեդալ նվաճեց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Շախմատի ֆեդերացիան: Բաթումում ավարտված Եվրոպայի թիմային առաջնությունում Լևոն Արոնյանը առաջին խաղատախտակի առջև 8 հնարավորից վաստակեց 5 միավոր և արժանացավ անհատական արծաթե մեդալի: Առաջին խաղատախտակի առջև լավագույն արդյունքը ցույց էր տվել Դմիտրի Անդրեյկինը:

Իսկ ավելի վաղ` կանանց թիմից Աննա Սարգսյանը 4-րդ խաղատախտակի առջև ցույց տվեց լավագույն արդյունքը.  շախմատիստուհին 8 հնարավորից վաստակեց 7 միավոր և արժանացավ անհատական ոսկե մեդալի: Սարգսյանը 3-րդ անգամ լրացրեց կանանց գրոսմայստերի և 2-րդ անգամ տղամարդկանց միջազգային վարպետի նորմա:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ