Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Տարեսկզբից Թուրքիայում գրեթե վեց միլիոն ռուսաստանցի զբոսաշրջիկ Է հանգստացել

Տարեսկզբից Թուրքիայում գրեթե վեց միլիոն ռուսաստանցի զբոսաշրջիկ Է հանգստացել

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Թուրքիա այցելած զբոսաշրջիկների թիվը գերազանցել Է 5,9 միլիոնը, ինչը 15 տոկոսով ավելի Է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ: Այդ մասին վկայում են Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ընդամենը հունվարից մինչեւ սեպտեմբեր Թուրքիա են այցելել 42 մլն արտասահմանցի հյուրեր, ինչը 12 տոկոսով ավելի Է, քան անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանում: Ռուսաստանցիները պահպանում են առաջատարի դիրքն արտասահմանից Թուրքիա ժամանող հանգստացողների շրջանում: Նրանց հաջորդում են Գերմանիայի (չորս միլիոն), Մեծ Բրիտանիայի (2,2 միլիոն), Բուլղարիայի (երկու միլիոն) եւ Իրանի (1,6 միլիոն) քաղաքացիները:

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի տվյալներով՝ զբոսաշրջությունից երկրի ստացած եկամուտները երրորդ եռամսյակում 22 տոկոսով աճել են անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ՝ հասնելով 14 միլիարդ դոլարի: Ընդ որում՝ դրամամուտքերի 82 տոկոսն արտասահմանցի հյուրերից Է: Մեկ հանգստացողի ծախսերը երկրում միջին հաշվով կազմել են 649 դոլար: Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության տվյալներով՝ անցյալ տարի երկիր Է այցելել գրեթե 40 միլիոն օտարերկրացի: Նրանց մեծ մասը ռուսաստանցիներ են (շուրջ վեց միլիոն): Երկրորդ տեղում եղել են Գերմանիայի, իսկ երրորդում՝ Բուլղարիայի քաղաքացիները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am