Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ջոնսոնն ընտրություններում հաղթելու դեպքում  խորհրդարանին կներկայացնի Brexit-ի շուրջ գործարքը

Ջոնսոնն ընտրություններում հաղթելու դեպքում  խորհրդարանին կներկայացնի Brexit-ի շուրջ գործարքը

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը դեկտեմբերի ընտրություններում հաղթելու դեպքում անմիջապես խորհրդարանի քննարկմանը կներկայացնի Brexit-ի վերաբերյալ ԵՄ-ի հետ ձեռք բերված համաձայնագիրը: Այս խոստումը կառավարության ղեկավարը եւ իշխող Պահպանողական կուսակցության առաջնորդը տվել Է ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության ղեկավար Ջերեմի Քորբինին ուղարկած նամակում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եթե ես վարչապետ ընտրվեմ, ապա նոր խորհրդարանի աշխատանքի առաջին իսկ օրը մենք կսկսենք Brexit-ի իրականացման գործընթացը եւ ԵՄ-ից դուրս կգանք մինչեւ հունվարի վերջը նոր գործարքի հիման վրա, որն արդեն համաձայնեցված Է Բրյուսելի հետ»,-գրել Է Ջոնսոնը: Նամակի պատճենը նա զետեղել Է Twitter-ում: Նույն այդ նամակում նա Քորբինին խնդրել Է պատասխան տալ Brexit-ի նկատմամբ լեյբորիստների դիրքորոշման վերաբերյալ հարցերին: Մասնավորապես, Ջոնսոնն ընդդիմության առաջնորդին հարցրել Է, թե նա անհրաժեշտ համարում Է արդյոք հարգել բրիտանացիների կամքը, որն արտահայտվել Է 2016 թվականի հանրաքվեում, եւ լեյբորիստները մտադիր են արդյոք Մեծ Բրիտանիան թողնել ԵՄ-ի հետ մաքսային միությունում «ապահարզանից» հետո:

Վարչապետը նաեւ հարց Է տվել Քորբինին, թե ընտրություններում հաղթելու դեպքում նա որքան ժամանակ կհատկացներ ԵՄ-ի հետ նոր բանակցություններին, նոր գործարքը կդրվի արդյոք համազգային հանրաքվեի, եւ եթե՝ այո, ապա երբ կկայանա նոր հանրահարցումը եւ որքան միջոցներ կծախսվեն դրա վրա: Նաեւ Ջոնսոնը հետաքրքրվել Է, թե Լեյբորիստական կուսակցությունն ընդհանրապես հանդես կգա՞ր Brexit-ի չեղարկման օգտին «առկախված խորհրդարանի» դեպքում, երբ կուսակցություններից ոչ մեկը չի ստանում վճռորոշ մեծամասնություն:

«Ես եւ ընտրողները հետաքրքրությամբ ենք սպասում ձեր պատասխաններին»,-գրել Է վարչապետը, հավելելով. «Արդեն ակներեւ Է, որ ձեր պլանը կբերի Brexit-ի ծախսատար հետաձգման տարիների եւ կերկարացնի մեր հասարակության պառակտվածության փուլը»: «Ես պարզորոշ հայտարարում եմ Brexit-ի նկատմամբ իմ դիրքորոշման եւ այն մասին, թե մենք ինչպես կօգնենք երկրին՝ շարժվելու առաջ: Եկել Է ժամանակը, որ Լեյբորիստական կուսակցությունը նույնպես արտահայտվի ամենայն պարզությամբ»,-գրել Է Ջոնսոնը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am