Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Բաղրամյանը վերահաստատում է՝ գազի սակագինը հունվարի 1-ից չի բարձրանա

Բաղրամյանը վերահաստատում է՝ գազի սակագինը հունվարի 1-ից չի բարձրանա

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում գազի սակագինը հունվարի 1-ից չի բարձրանա: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ սակագնի մոդելի համար ներկայացված առաջարկներում ձմեռային ամիսներին բարձրացման մասին խոսք չի գնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:  

«Մենք սակագնի՝ բավականին երկար ժամկետով մոդելի առաջարկ ենք արել: Եվ հիմա դա քննարկման փուլում է: Այն առաջարկներում, որոնք մենք արել ենք, ձմեռային ամիսներին որևէ բարձրացման մասին խոսք չի գնում»,-ասաց Բաղրամյանն ու շեշտեց՝ հունվարի 1-ից գինը չի բարձրանա:

Նա նկատեց՝ անգամ ընթացակարգային առումով հնարավոր չէ հունվարի 1-ից սակագինը բարձրացնել: Նունիսկ, երբ լինում է բարձրացման վերաբերյալ հայտ կամ սակագնի վերանայում, ապա դրա ուսումնասիրության համար պահանջվում է որոշակի ժամկետ: «Եվ ցանկացած դեպքում, երբ հանձնաժողովը սակագների վերաբերյալ որոշում է կայացնում, դրանք ուժի մեջ են մտնում 30 օր հետո: Ոչ միայն ընթացակարգային, այլ նաև օրենքների առումով էլ հնարավոր չէ, որ փոխվի»,-նշեց Բաղրամյանը:

Հարցին՝ ձմռանից հետո բարձրացում սպասե՞լ, թե՞ ոչ, Բաղրամյանը պատասխանեց՝ հետո արդեն կհասկանան, թե բանակցությունների արդյունքում ինչի կհասնեն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am