Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Երևան ջազ ֆեստ-2019» 5-րդ ամենամյա փառատոնի փակմանը

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Երևան ջազ ֆեստ-2019» 5-րդ ամենամյա 
փառատոնի փակմանը

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ նոյեմբերի 1-ին ներկա է գտնվել «Երևան ջազ ֆեստ-2019» հոբելյանական հինգերորդ ամենամյա միջազգային փառատոնի փակման արարողությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանն ունկնդրել են «Երևան ջազ ֆեստ-2019»-ը եզրափակող համերգը, որի ընթացքում ցուցադրվել է հայկական ջազին նվիրված առաջին անիմացիոն ֆիլմը։ Համերգին ելույթներ են ունեցել հայտնի երաժիշտներ Վահագն Հայրապետյանը, Հրանտ Սթյուարթը, Ջոն Մարշալը և Լյուսի Եղիազարյանը։

Համերգի ավարտին փառատոնի կազմակերպիչները վարչապետին են նվիրել փառատոնի պաստառը՝ այսօրվա երեկոյին ելույթ ունեցած երաժիշտների ստորագրությամբ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին նման բարձր մակարդակի փառատոն անցկացնելու և այսօրվա գեղեցիկ համերգի համար:

«Երևան ջազ ֆեստ»-ը Հայաստանում առաջին մեծամասշտաբ ջազ երաժշտության փառատոնն է, որն անցկացվում է 2015 թվականից։ Այն կազմակերպվել է Ջազի հայկական ասոցիացիայի և «Մեցցո Պրոդաքշն»-ի համատեղ նախաձեռնությամբ: Այս տարի փառատոնը մեկնարկել է «Գրեմմիի» քառակի դափնեկիր, բաս-կիթառահար Սթենլի Քլարքի խմբի համերգով: Փառատոնին մասնակցել են հայ և արտասահմանցի նշանավոր ջազ երաժիշտներ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am