Հասարակական

Բազումի բաժնի ոստիկանները հայտնաբերել են ապօրինի փայտանյութով բարձված 10 մեքենա

1 րոպեի ընթերցում

Բազումի բաժնի ոստիկանները հայտնաբերել են ապօրինի փայտանյութով բարձված 10 մեքենա

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բնապահպանական ոլորտի օրինախախտումները կանխելու և հայտնաբերելու նպատակով ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի ծառայողները հոկտեմբերի 31-ին ուժեղացված ծառայություն են իրականացրել։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բաժնի սպասարկման տարածքի տարբեր հատվածներում հայտնաբերվել և պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել փայտանյութով բարձված տարբեր մակնիշի 10 տրանսպորտային միջոց։

«Վարորդները բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել։ Նախնական հաշվարկով՝ մեքենաները բարձված են եղել ընդհանուր 35 խմ-ից ավելի փայտանյութով։

«Դեպքերի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Հանգամանքները պարզվում են»,- նշված է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում