Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Քիմ Քարդաշյանը նոր լուսանկար Է հրապարակել

Քիմ Քարդաշյանը նոր լուսանկար Է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի մասնակից եւ ձեռնարկատեր Քիմ Քարդաշյան-Ուեսթը հրապարակել Է նոր լուսանկար, որտեղ նա կեցվածք Է ընդունել սեփական բրենդի Skims ներքնազգեստով: Հրապարակումը նրա Instagram-օգտահաշվում հայտնվել Է հոկտեմբերի 31-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Լուսանկարում հայտնին սեւ կոմպլեկտ Է ցուցադրում բամբակյան գործվածքից Cotton Collection շարքից: Նա պատկերված Է դեմքով դեպի խցիկը՝ նստած բազկաթոռի թիկնակին: Պոստին կից նկարագրության մեջ Քարդաշյանը հայտնել Է, որ շարքի՝ իր կողմից գովազդվող բոլոր ներքնազգեստները վաճառվել են մինչեւ վերջին նմուշը, սակայն խոստացել Է, որ օրվա ընթացքում կայքում կհայտնվի նոր խմբաքանակ:
Հեռուստաաստղի երկրպագուներն ուրախացել են Քիմի նոր հրապարակմամբ եւ գովաբանել են նրա արտաքինը: «Սա ամենահարմարավետ ներքնազգեստն Է, շնորհակալություն, Քիմ», «Դու ցնցող տեսք ունես: Այնքան երիտասարդ ես, դու իմ կուռքն ես», «Մենք բոլորս քեզ շատ ենք սիրում: Շնորհակալություն այն ամենի համար, ինչ դու անում ես», «Թագուհի»՝ այս մեկնաբանություններն են նրանք թողել կադրի ներքո, որը ավելի քան 600 հազար լայք Է հավաքել:
Посмотреть эту публикацию в Instagram

We are sold out of our @skims bonded collection! Go to Skims.com for updates! The Cotton Collection restocks tomorrow at 9am.

Публикация от Kim Kardashian West (@kimkardashian)


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am