ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի մասնակից եւ ձեռնարկատեր Քիմ Քարդաշյան-Ուեսթը հրապարակել Է նոր լուսանկար, որտեղ նա կեցվածք Է ընդունել սեփական բրենդի Skims ներքնազգեստով: Հրապարակումը նրա Instagram-օգտահաշվում հայտնվել Է հոկտեմբերի 31-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Լուսանկարում հայտնին սեւ կոմպլեկտ Է ցուցադրում բամբակյան գործվածքից Cotton Collection շարքից: Նա պատկերված Է դեմքով դեպի խցիկը՝ նստած բազկաթոռի թիկնակին: Պոստին կից նկարագրության մեջ Քարդաշյանը հայտնել Է, որ շարքի՝ իր կողմից գովազդվող բոլոր ներքնազգեստները վաճառվել են մինչեւ վերջին նմուշը, սակայն խոստացել Է, որ օրվա ընթացքում կայքում կհայտնվի նոր խմբաքանակ: Հեռուստաաստղի երկրպագուներն ուրախացել են Քիմի նոր հրապարակմամբ եւ գովաբանել են նրա արտաքինը: «Սա ամենահարմարավետ ներքնազգեստն Է, շնորհակալություն, Քիմ», «Դու ցնցող տեսք ունես: Այնքան երիտասարդ ես, դու իմ կուռքն ես», «Մենք բոլորս քեզ շատ ենք սիրում: Շնորհակալություն այն ամենի համար, ինչ դու անում ես», «Թագուհի»՝ այս մեկնաբանություններն են նրանք թողել կադրի ներքո, որը ավելի քան 600 հազար լայք Է հավաքել: