Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Աշխատելու եմ անկաշկանդ, որևէ մեկից կախում չունեմ. Վայոց ձորի նորանշանակ մարզպետ

 Աշխատելու եմ անկաշկանդ, որևէ մեկից կախում չունեմ. Վայոց ձորի նորանշանակ 
մարզպետ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Արարատ Գրիգորյանը նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի հետ ունեցել է գործնական հարաբերություններ: «Իրավական առումով ենք առնչվել, այսինքն՝ ես փաստաբան եմ եղել, իմ գործունեության շրջանակներում եղել են հարցեր, որոնց շրջանակներում աշխատել ենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Գրիգորյանը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

Նորանշանակ մարզպետն ասաց, որ Տրդատ Սարգսյանի հրաժարականը ձևական բնույթ չի կրում, ինքն էլ որևէ կապ չունի նախկին մարզպետի հետ։ «Տրդատ Սարգսյանի հետ ինձ որևէ մեկը չի կարող կապել։ Ես անկուսակցական եմ, նախկին մարզպետի, որևէ մեկի հետ թիմակից համարվել չեմ կարող»,- հավելեց նա։ Ըստ նորանշանակ մարզպետի՝ աշխատելու է անաչառ, անկաշկանդ, որևէ մեկից կախում չունի, մարզում պետական քաղաքականություն է իրականացնելու։

Արարատ Գրիգորյանը հավելեց, որ իրեն մարզպետ նշանակելու առաջարկն ստացել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am