Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արդարամիտ քվեարկություն. Մարկ Ռուֆալոն անդրադարձել է Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը

Արդարամիտ քվեարկություն. Մարկ Ռուֆալոն անդրադարձել է Ցեղասպանությունը 
ճանաչող բանաձևի ընդունմանը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան հանրահայտ դերասան Մարկ Ռուֆալոն անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ռուֆալոն «Թվիթեր»-ի իր էջում գրառում է կատարել, տեղադրելով BBC-ի՝ բանաձևի ընդունման վերաբերյալ հրապարկման ակտիվ հղումը: «Սա արդարամիտ քվեարկություն էր»,- գրել է ավելի քան 6 միլիոն հետևորդ ունեցող օսկարակիր դերասանը:

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել, 405-ը, դեմ՝ 11-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am