Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

ՀՀ նախագահի աշխատակազմի բյուջեն կաճի 430 մլն դրամով

ՀՀ նախագահի աշխատակազմի բյուջեն կաճի 430 մլն դրամով

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի աշխատակազմի համար 2020թ. պետական բյուջեի նախագծով հատկացվել է 1 մլրդ 576 մլն դրամ, ինչը 430 մլն դրամով ավելի է 2019թ. համեմատ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 30-ին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020-ի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը նշեց, որ հատկացվելիք ֆինանսական միջոցների զգալի մասն ուղղվելու են աշխատավարձերի տրամադրմանը, վարչական շենքի պահպանմանը և այլ գործառույթների իրականացմանը:

«Նշված գումարի 90%-ն ուղղվելու է աշխատավարձերին, վարչական շենքի պահպանմանը, ներկայացուցչական բնույթի միջոցառումներին, գործուղմանն ուղղված ծախսերին»,- ասաց Տարասյանը:

Նա նշեց, որ նախատեսվում է կրճատել նաև նախագահի աշխատակազմին սպասարկող ծառայողական ավտոմեքենաների թիվը` 22-ից դրանք հասցնելով 15-ի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am