Քաղաքականություն

Բուլղարիան աջակցում է Հայաստանին՝ երկխոսությամբ ԵՄ-ի հետ վիզայի ռեժիմի ազատականացմանը

1 րոպեի ընթերցում

 Բուլղարիան աջակցում է Հայաստանին՝ երկխոսությամբ ԵՄ-ի հետ վիզայի ռեժիմի ազատականացմանը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիան աջակցում է Հայաստանին՝ Եվրամիության հետ երկխոսությամբ վիզայի ռեժիմի ազատականացմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ ճեպազրույցում այս մասին նշեց Բուլղարիայի ԱԳ նախարար Եկատերինա Զախարիևան:

«Մենք ձեր աջակիցներից մեկն ենք: Ես կարծում եմ, որ երկխոսության միջոցով որոշ փոքր խնդիրներ կարելի է լուծել: Ես ողջունում եմ աշխատանքային խմբեր տարբեր երկրներ գործուղելու ՀՀ կառավարության որոշումը: Մենք կողմ ենք, որ երկխոսությունը սկսվի»,-ասաց Եկատերինա Զախարիևան:

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացրել են Բուլղարիան, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Էստոնիան, Կիպրոսը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Հունգարիան, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան, Ֆինլանդիան, Միացյալ Թագավորությունը, Խորվաթիան: Համաձայնագիրը ենթադրում է ԵՄ-ի հետ վիզայի ռեժիմի ազատականացման երկխոսության հնարավորություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում