Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լենա Նազարյանն ընդունել է Ռումինիայի արքայազնին

Լենա Նազարյանն ընդունել է Ռումինիայի արքայազնին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանն ընդունել է Ռումինիայի արքայազն Ռադուին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը: 

«Ազգային ժողովում հյուրընկալեցի Ռումինիայի Արքայազն Ռադուին: Երկարատև դադարից հետո Ռումինիայի հետ Հայաստանի քաղաքական, տնտեսական, մշակութային հարաբերությունները սկսում են քիչ-քիչ ակտիվանալ. լավ նորություններից է այն, որ շաբաթը երեք անգամ կա Բուխարեստ-Երևան ուղիղ թռիչք: Հաջորդ լավ լուրն այն է, որ այս տարվա սեպտեմբերին Ռումինիայի խորհրդարանի երկու պալատներն էլ ընդունել են «Հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու մասին» օրենք, ինչի կապակցությամբ հայտնել եմ մեր երախտագիտությունը: Բացի այդ, ունենք շատ ակտիվ գործող հայ-ռումինական բարեկամական խումբ, որի ղեկավարը մեր կողմից պատգամավոր Անուշ Բեղլոյանն է: 2018 թվականին էլ Ռումինիայի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրը, ինչի համար նույնպես հայտնեցի մեր երախտագիտությունը և հույսը, որ Ռումինիան լավ գործընկեր կլինի մեր՝ ԵՄ-ի հետ հարաբերություններում:

Ամենակարևոր օրակարգերից մեկը մնում է աշխարհի խորհրդարանների կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը, որը ուղիղ կապ ունի աշխարհի բոլոր երկրների կարևորագույն օրակարգի՝ մարդու իրավունքների պաշտպանության հետ: Հետևապես՝ ակնկալում ենք, որ Ռումինիան պաշտոնապես կընդունի Հայոց Ցեղասպանության անհերքելի փաստը: Վաղ, թե՝ ուշ»,- գրել է Նազարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am