Տնտեսություն

Հաջորդ տարվա համար կանխատեսվում է կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցության ավելի ցածր ցուցանիշ

1 րոպեի ընթերցում

Հաջորդ տարվա համար կանխատեսվում է կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցության ավելի ցածր ցուցանիշ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը կանխատեսվում է, որ հաջորդ տարի կլինի 49.2 տոկոս` ավելի ցածր, քան այս տարվա համար նախատեսվածը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Ազգաին ժողովում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումներին հայտեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Ակնկալվում է, որ այս տարի կունենանք արդեն 50 տոկոսի միջակայքում պարտք` նկատի ունեմ կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը: Չի բացառվում, որ մենք մի փոքր գերագնահատել ենք սա և 50-ից պակաս ունենանք: Նույնիսկ այդ պայմաններում ակնկալվող սցենարով ենթադրվում է, որ մյուս տարի կունենանք 50 տոկոսը չգերազանցող կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշ: Հարկաբյուջետային քաղաքականության նպատակադրումներից էր, որ պարտքը բերենք կառավարելի մակարդակի: Բացարձակ թվով այն ակնկալվում է, որ կլինի 7.3 մլրդ դրամ: Չի բացառվում, որ 2020-ին ունենանք ավելի ցածր ցուցանիշ, քան կանխատեսվող 49.2 տոկոս կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը»,-ասաց Ջանջուղազյանը:

Նա նշեց` այլ կերպ ասած՝ ռիսկերն ավելի շատ դեպի ներքև են, քան վերև:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում