Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թբիլիսիի քաղաքագլուխ Կալաձեն առայժմ մտադիր չԷ իր թեկնածությունն առաջադրել երկրորդ ժամկետի համար

Թբիլիսիի քաղաքագլուխ Կալաձեն առայժմ մտադիր չԷ իր թեկնածությունն առաջադրել երկրորդ ժամկետի համար

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ամենաբարձր վարկանիշն ունեցող քաղաքական գործիչը՝ Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեն, հայտարարել Է, որ առայժմ չի պլանավորում երկրորդ ժամկետի համար իր թեկնածությունն առաջադրել քաղաքապետի պաշտոնում՝ լարված գրաֆիկի եւ աշխատանքի բարդ պայմանների պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կալաձեն հայտնի նախկին ֆուտբոլիստ Է: 2012 թվականին «Վրացական երազանքի» իշխանության գալուց հետո նա զբաղեցրել Է Էներգետիկայի նախարարի պաշտոնը, իսկ 2017 թվականին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով դարձել Է Թբիլիսիի քաղաքագլուխը: Նա նաեւ «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղարն Է: Ազգային դեմոկրատական ինստիտուտի կողմից 2019 թվականին անցկացված հետազոտությունների արդյունքներով Կալաձեն առաջին տեղն Է զբաղեցնում հանրապետության ամենառեյտինգային եւ հաջողակ քաղաքական գործիչների թվում:

«Եթե այսօր ինձ հարցնելու լինեն, ապա չեմ պատրաստվում առաջադրվել երկրորդ ժամկետի համար: Այնքան բարդ պայմաններում Է ինձ հարկ լինում աշխատել, որ գիշերն ու ցերեկը խառնվում եմ իրար: Դա շատ ծանր Է: Եթե ցանկանում ես իրապես գործ անել, ապա պետք Է աշխատել այն ռեժիմով, որում գտնվում են քաղաքագլուխն ու նրա բոլոր աշխատակիցները: Այլ կերպ հնարավոր չԷ: Ես ունեմ ընտանիք, երեխաներ… ինձ համար շատ դժվար Է, բայց ես լավ եմ հասկանում իմ պատասխանատվությունն ու պարտականությունները: Հետեւաբար ես ունեմ հավակնություններ՝ անելու այնպես, որ իմ պարտականությունների ավարտվելուց հետո Թբիլիսին լինի առանձնահատուկ քաղաք»,-հայտարարել Է Կալաձեն «Իմեդի» հեռուստաընկերության եթերում: Տեղական ինքնակառավարման մարմինների հաջորդ ընտրությունները Վրաստանում տեղի կունենան 2021 թվականին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am