Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Հոկտեմբերի 28-ին սպասվող իրադարձությունները

Հոկտեմբերի 28-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ հոկտեմբերի 28 –ին, պաշտոնական այցով Հայաստանում է Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Եկատերինա Զախարիևան: Նա կհանդիպի ՀՀ ԱԳ նախարարի, ՀՀ վարչապետի հետ:

Մեկ այլ այցի մասին: Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզմարի Դիկարլոն կայցելի Հայաստան: Դիկարլոյի գլխավորած պատվիրակության անդամները Հայաստանում կլինեն հոկտեմբերի 28-29-ը:

Երևանում կանցկացվի հայ-կորեական գործարար համաժողով, որը կազմակերպել է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը:

Ռուսական արվեստի թանգարանում կբացվի «Ինչպես է ծնվում գլուխգործոցը» ցուցահանդեսը։ Այն կուղեկցվի միջազգային գիտաժողովով, որը կրում է «Ազգային ոճը։ Ժողովրդական ավանդույթից դեպի պրոֆեսիոնալ արվեստ» խորագիրը:

Մարզիչներն ու շախմատիստները կամփոփեն շախմատի աշխարհի մինչև 18 և 20 տարեկանների առաջնությունների արդյունքները: Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են երկու արծաթե և երկու բրոնզե մեդալ:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am