Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ԵԽԽՎ համազեկուցողը գոհունակությամբ է անդրադարձել Հայաստանի պարտավորությունների կատարման գործընթացին

ԵԽԽՎ համազեկուցողը գոհունակությամբ է անդրադարձել Հայաստանի 
պարտավորությունների կատարման գործընթացին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովի շրջանակում հոկտեմբերի 24-ին Ստրասբուրգում հանդիպել է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցող Անդրեյ Շիրշելի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում ընթացող բարեփոխումներին, մասնավորապես արդարադատության բնագավառում։

Առանձին քննարկման առարկա է դարձել իշխանությունների կողմից հետեւողականորեն իրականացվող դատաիրավական համակարգի արդիականացման օրակարգը։

Համազեկուցողը գոհունակությամբ է անդրադարձել Հայաստանի պարտավորությունների կատարման գործընթացին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am