Հասարակական

ՀԾԿՀ նախագահն անդրադարձել է գազի գնի շուրջ բանակցություններին

1 րոպեի ընթերցում

ՀԾԿՀ նախագահն անդրադարձել է գազի գնի շուրջ բանակցություններին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի պնդմամբ՝ հունվարի 1-ի դրությամբ գազի գնի բարձրացում չի կարող լինել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Բաղրամյանն ասաց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով գազի գնի շուրջ տարվող բանակցություններին:

«Ըստ «Էներգետիկայի մասին» օրենքի՝ հայտը ներկայացնելուց հետո հանձնաժողովը 80 աշխատանքային օր ունի հայտը նայելու համար: Որոշումն ընդունելուց հետո էլ սակագներն ուժի մեջ են մտնում 30 օր հետո: Դա օրենքի պահանջն է»,- նշեց Բաղրամյանը:

Նրա խոսքով՝ այսօր բանակցություններ են ընթանում ավելի երկարաժամկետ գնային քաղաքականություն ունենալու համար:

«Եթե ուղղակի պետք է գնանք մեկ տարվա սակագնի վերանայման, դա պետք է լինի հայտի ուսումնասիրման արդյունքում, ու, քանի որ արդեն նոյեմբեր ամիսն է, ամեն դեպքում հունվարի 1-ին գազի գնի բարձրացում չենք կարող ունենալ»,- ասաց նա և հավելեց, որ բանակցում են 5-10 տարի ժամկետով գազի սակագին հաստատելու համար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում