Life

Հետազոտությունը հերքել Է առողջությունը բարելավելու տարածված եղանակը

2 րոպեի ընթերցում

Հետազոտությունը հերքել Է առողջությունը բարելավելու տարածված եղանակը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջացած տարիքում ածխաջրերի օգտագործման կրճատումը, չնայած ավելի վաղ տարածված պատկերացումներին, չի բարելավում առողջությունը եւ չի երկարացնում կյանքը: Այս եզրակացությանն են հանգել Գերմանիայի Մաքս Պլանկի ընկերության Ծերանալու կենսաբանության ինստիտուտի գիտնականները. նրանց հետազոտության արդյունքները հրապարակված են MedicalXpress պորտալում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գիտափորձի ընթացքում գիտնականները սննդակարգ են սահմանել երիտասարդ ու ծեր մկների համար: Արդյունքում պարզվել Է, որ այն կրծողները, որոնց սեռական հասունացումից հետո 40 տոկոսով պակաս ուտելիք են տվել, ավելի առողջ են եղել տարեց հասակում: Սակայն եթե կալորիաների կրճատումը տեղի Է ունեցել ծեր մկների մոտ, կյանքի տեւողությունը չի փոխվել այն կրծողների համեմատությամբ, որոնք պահպանել են սնվելու սովորական ռեժիմը:

Ավելի վաղ իտալացի փորձագետները եկել են այն եզրակացությանը, որ երիտասարդության պահպանման համար հատուկ դեր Է խաղում սնունդը: Նրանց, ովքեր չեն ցանկանում վաղաժամ ծերանալ, սննդագետները խորհուրդ են տալիս օրաբաժնի մեջ մտցնել ոչ պակաս, քան 1,1 գրամ սպիտակուց՝ քաշի մեկ կիլոգրամի հաշվով, ինչը թույլ կտա պահպանել բավարար մկանային զանգվածը: Բացի այդ, հանձնարարվում Է կերակրացանկում ներառել կաթնամթերք, ինչպես նաեւ ֆոլաթթվով հարուստ կանաչեղեն եւ հազար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում