Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Թուրքիան Սիրիայի հարցում պետք Է ավելի շատ աշխատի ոչ թե ՌԴ-ի, այլ ՆԱՏՕ-ի հետ. Պենտագոնի ղեկավար

Թուրքիան Սիրիայի հարցում պետք Է ավելի շատ աշխատի ոչ թե ՌԴ-ի, այլ ՆԱՏՕ-ի հետ. Պենտագոնի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մարկ Էսփերը պնդում Է, որ Թուրքիան Սիրիայի իրադրության կարգավորման հարցում պետք Է ավելի շատ աշխատի ոչ թե Ռուսաստանի, այլ ՆԱՏՕ-ի հետ: Պենտագոնի ղեկավարը համապատասխան դիրքորոշումը հայտնել Է՝ հոկտեմբերի 24-ին Բրյուսելում ելույթ ունենալով Մարշալի գերամանական հիմնադրամում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Թուրքիան ոչ ճիշտ ռազմավարական ուղղությամբ Է շարժվում: Հարկ Է, որ նա ավելի շատ նայի ՆԱՏՕ-ի կողմը եւ ավելի քիչ՝ Ռուսաստանի կողմը»,-ասել Է նա՝ պատասխանելով Սիրիայի իրադրության շուրջ Անկարայի եւ Մոսկվայի սերտ համագործակցության վերաբերյալ հարցին: Էսփերը նաեւ չի համաձայնել այն տեսակետին, որ Սիրիայի շուրջ Ռուսաստանի եւ Թուրքիայի պայմանավորվածությունները ՌԴ-ի խոշորագույն դիվանագիտական ձեռքբերումն են: «Միայն ժամանակը ցույց կտա՝ Ռուսաստանն օգուտ կստանա արդյոք Սիրիայում իր գործաղություններից»,-հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am