Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Մասիս Մայիլյանը և Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահը հռչակագիր են ստորագրել

Մասիս Մայիլյանը և Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահը 
հռչակագիր են ստորագրել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը Երևանում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Օվերն-Ռոն-Ալպ շրջանային Խորհրդի նախագահ Լորան Վոքիեի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները, մասնավորապես՝ անդրադարձ կատարելով օտարերկրյա պետությունների վարչատարածքային միավորների հետ համագործակցության հաստատման գործընթացին՝ կարևորելով այն Արցախի քաղաքացիների հիմնարար իրավունքների անխոչընդոտ իրացման, Արցախի համայնքների արդյունավետ կենսագործունեության և միջազգային գործընթացներում հանրապետության ներգրավվածության տեսանկյունից։

Հանդիպման արդյունքներով կողմերը ստորագրել են համատեղ հռչակագիր, որում, մասնավորապես, նշվում է, որ Արցախի ժողովրդի մեկուսացումը խոչընդոտում է նրա կողմից իր հիմնարար իրավունքների և ազատությունների իրացումն ու հակասում ազատության, հավասարության և համագործակցության ոգուն, առանց որոնց տարածաշրջանում ամուր խաղաղության հաստատումն անհնար է:

Կողմերն ընդգծում են միջազգային համագործակցության կարևորությունը՝ ժողովուրդների միջև խաղաղ հարաբերությունների և բարեկամության զարգացման, լայնախոհության և հանդուրժողականության, ինչպես նաև տնտեսական բարգավաճման խթանման տեսանկյունից։  

Հռչակագրում անդրադարձ է կատարվում նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, մասնավորապես, համոզմունք է հայտնվում, որ Արցախի իշխանությունների վերստին ներգրավումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացին առավել բարենպաստ պայմաններ կստեղծի ադրբեջանա֊ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի արդյունավետության բարձրացման համար։

Հռչակագրին միացել են նաև Օվերն-Ռոն-Ալպ շրջանի մի շարք քաղաքների քաղաքապետեր։
 
Օվերն-Ռոն-Ալպը Ֆրանսիայի 18 շրջաններից մեկն է, որը գտնվում է երկրի հարավ-արևելյան մասում։ Շրջանի մակերեսը  69.711 քառ. կմ է, այն ունի 7.8 միլիոն բնակիչ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am