Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՍԱՏՄ-ն վերահսկողական միջոցառումներ է անցկացրել Երևանի երեք դպրոցներում

ՍԱՏՄ-ն վերահսկողական միջոցառումներ է անցկացրել Երևանի երեք դպրոցներում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել  Երևանի Գայի (Հայկ Բժշկյանցի) անվան թիվ 129, Ռուբեն Միրոյանի անվան թիվ 77 և Հովհաննես Պողոսյանի անվան թիվ 82 հիմնական դպրոցներում գործող հանրային սննդի կետերում՝ բուֆետներում։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, դիտարկումների ընթացքում թիվ 129 և 77 հիմնական դպրոցների բուֆետներում (վարձակալում են համապատասխանաբար «Համեղ պատառ» ՍՊԸ-ն և Ա/Ձ Խորեն Հովհաննիսյանը) հայտնաբերվել են թերի մակնշմամբ և կրեմային հրուշակեղեն, որը դպրոցի տարածքում վաճառելն արգելվում է:

Իսկ թիվ 82 հիմնական դպրոցի բուֆետում  (վարձակալում է Ա/Ձ Սարիկ  Անտոնյանը) հայտնաբերվել են ոչ միայն թերի մակնշմամբ և կրեմային հրուշակեղեն, այլև պահման պայմանների խախտմամբ պիցցա և հոթդոգ: Բոլոր այս սննդամթերքների վաճառքը դպրոցի տարածքում արգելվում է՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2014թ. թիվ 32Ն հրամանի: Այս դպրոցի սննդի կետը գործել է նաև սանիտարահիգիենիկ  կոպիտ խախտումներով, սառնարաններ չեն եղել:

Բոլոր դպրոցներում տրվել են արտադրանքի իրացումը կասեցնելու մասին կարգադրագրեր, սահմանվել է ժամկետ:

Գործընթացը շարունակական է, վերահսկողական միջոցառումներ կանցկացվեն հանրապետության բոլոր մարզերի և Երևանի դպրոցներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am