Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

ՏԿԵ նախարարությունում կայացել է միջգերատեսչական աշխատանքային քննարկում

ՏԿԵ նախարարությունում կայացել է միջգերատեսչական աշխատանքային քննարկում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում միջգերատեսչական աշխատանքային շնորհանդես-քննարկում է կազմակերպվել՝ նվիրված մարզերում և համայնքներում սոցիալական նշանակության խնդիրների բացահայտմանն ու դրանց համատեղ հաղթահարմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը մասնակցել են ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, մարզային ոլորտային ներկայացուցիչներ: Իսախանյանի կողմից կարևորվել է մարզերում և համայնքներում համալիր սոցիալական, առողջապահական, կրթական, տնտեսական բնագավառներում առկա բազմաբնույթ խնդիրների լուծման հարցում միջգերատեսչական սերտ համագործակցութունը և տեղերում ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը:

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է մայիս-հունիս ամիսներին Հայաստանի 10 մարզերի համայնքներում 56 հասարակական կազմակերպությունների հետ համատեղ հանդիպում-քննարկումների արդյունքում կանանց և ընդհանրապես բնակչության շրջանում ամենատարածված և հաճախակի հանդիպող խնդիրները: Դրանք դասակարգվում են սոցիալ-տնտեսական, աշխատանքի և զբաղվածության, առողջապահական, կրթական, գենդերային խտրականության խմբերի, որոնք իրենց հերթին առաջացնում են պետական և համայնքային ծրագրերի վերաբերյալ հանրային իրազեկվածության ցածր մակարդակ, ձևավորում բնակչության և հանրային իշխանության միջև պասիվ համագործակցային միջավայր:

Հասարակական բոլոր շերտերի ներկայացուցիչների ներուժի արդյունավետ օգտագործման և հանրային կյանքում նրանց հավասար պայմաններով ինտեգրման նպատակով միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից մշակվել են ուսումնասիրությունների արդյունքում խմբավորված առաջարկություններ՝ տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ հասարակական և քաղաքական վերահսկողության ընդլայնում, հանրային կառավարման մասնակցության խթանման մեխանիզմների ներդրում էլեկտրոնային հավելվածների մշակման միջոցով՝ համայնքում իրականացվող ծրագրերի ազդեցության/արդյունավետության գնահատումն ապահովելու համար, հանրային իրազեկվածության բարձրացում պետական և համայնքային ծրագրերում, տեղեկատվության հասանելիության մատչելիություն, կենտրոնական և տեղական պետական կառույցների համագործակցության բարձրացում:

Ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել մարզեր շարունակական այցելությունների միջոցով դուրս բերել քաղաքացիների կողմից բարձրաձայնվող ոլորտային խնդիրները՝ ապահովելով պատշաճ գերատեսչական արձագանք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am