Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Լիբանանի իշխանությունները չեն պատրաստվում արտակարգ դրություն մտցնել բողոքի ակցիաների պատճառով

Լիբանանի իշխանությունները չեն պատրաստվում արտակարգ դրություն մտցնել բողոքի ակցիաների պատճառով
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի կառավարությունը չի պատրաստվում երկրում արտակարգ դրություն մտցնել վեցերորդ օրը շարունակվող բողոքի զանգվածային ակցիաների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է վարչապետ Սաադ Հարիրիի դիվանատան հայտարարության մեջ:
«Կառավարությունն արտակարգ դրություն հայտարարելու մտադրություն չունի, եւ ցուցարարներին թույլատրված Է իրենց հանրահավաքների համար օգտագործել Բեյրութի կենտրոնի հրապարակները»,- նշվում Է փաստաթղթում, որը հրապարակել Է Al Hadath հեռուստաալիքը: Դրա հետ մեկտեղ Լիբանանի իշխանություններն անթույլատրելի են համարում ավտոճանապարհների փակումը մայրաքաղաքի մատույցներում, ինչը կաթվածահար Է անում քաղաքի կենսագործունեությունը: Ուստի հանրապետության ՆԳ նախարարությանը ցուցում Է տրված ապաարգելափակել Բեյրութը նահանգների հետ կապող բոլոր հիմնական ճանապարհները: Լիբանանի բանակը ոստիկանությանը օժանդակություն կցուցաբերի այդ առաջադրանքը կատարելու գործում:
Ինչպես հայտնել Է Al Mayadeen հեռուստաալիքը, հոկտեմբերի 23-ին կկայանա երկրի կոալիցիոն կառավարության սոցիալ-տնտեսական բլոկի նախարարների խորհրդակցությունը, որը նվիրված կլինի անօրինականորեն յուրացված պետական միջոցների վերադարձման մասին օրինագծի քննարկմանը: Այս պահանջը հաստատակամորեն առաջադրում են բողոքի շարժման մասնակիցները:
Ներկայում մեծ թվով ցուցարարներ արգելափակել են Լիբանանի Կենտրոնական բանկի շենքը՝ փակելով երթեւեկությունը Խամրա փողոցով, որը հիմնական առեւտրական զարկերակն Է Բեյրութի արեւմտյան մասում: Ակտիվիստները վանկարկում են կարգախոսներ՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել ներկայիս ու նախկին նախարարներին, որոնց նրանք մեղադրում են կոռուպցիայի մեջ:
Ավելի վաղ Բեյրութի կենտրոնում կայացած հանրահավաքում ցուցարարները մերժել են ամբողջ երկիրն ընդգրկած զանգվածային բողոքների ալիքին ի պատասխան Սաադ Հարիրիի կաբինետի կողմից մշակված հակաճգնաժամային պլանը: «Մենք չենք հանում այս կառավարության հրաժարականի, խորհրդարանի արձակման եւ վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու մեր պահանջները»,- հայտարարել են հանրահավաքի մասնակիցները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am