Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Անկարան թարգմանության սխալ Է համարում Թուրքիայի դեմ պատերազմելու վերաբերյալ Փոմպեոյի խոսքերը

Անկարան թարգմանության սխալ Է համարում Թուրքիայի դեմ պատերազմելու վերաբերյալ Փոմպեոյի խոսքերը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարան թարգմանության սխալ Է համարում Թուրքիայի դեմ պատերազմելու պատրաստակամության վերաբերյալ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի խոսքերը, «նա չԷր կարող նման անպատասխանատու հայտարարություն անել»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ուզբեկստանում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Սուրեյա Էրը:

«Կարծում եմ՝ այստեղ սովորական մարդկային գործոնն Է, թարգմանության սովորական սխալը: Ես չեմ կարծում, որ բարձրաստիճան պաշտոնյան կարող Է նման անպատասխանատու հայտարարություն անել: Մեզ համար կարեւոր են գրավոր հայտարարությունները»,-ասել Է նա Տաշքենդում կայացած մամուլի ասուլիսում, Ավելի վաղ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի ղեկավար Մայքլ Փոմպեոն CNBC-ին տված հարցազրույցում հայտարարել Է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խնդիրների ուժային լուծման կողմնակից չԷ, բայց անհրաժեշտության դեպքում պատրաստ կլինի ռազմական ուժ կիրառել Թուրքիայի դեմ ի պատասխան Սիրիայում նրա գործողությունների: «Մենք խաղաղությունը նախընտրում ենք պատերազմից: Բայց եթե մեզանից պահանջվեն գործողություններ կամ նույնիսկ ռազմական գործողություններ, ապա դուք պետք Է հասկանաք, որ նախագահ Թրամփը դրանց լիովին պատրաստ Է»,- ասել Է Փոմպեոն:

Ընդսմին հեռուստաալիքը պարզաբանում Է, որ պետքարտուղարը խոսում Էր հենց Թուրքիայի դեմ գործողությունների մասին: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 21-ին Թուրքիային մաքսատուրքերով ու պատժամիջոցներով Է սպառնացել նրա կողմից «անընդունելի գործելակերպի» դեպքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am