Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արամ Հակոբյանը պարտություն է կրել ԱԱ-ի 7-րդ տուրում

Արամ Հակոբյանը պարտություն է կրել ԱԱ-ի 7-րդ տուրում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանից Արամ Հակոբյանն անսպասելի պարտություն կրեց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  հնդկական Նյու Դելի քաղաքում ընթացող ԱԱ-ի 7-րդ տուրում Հակոբյանը մրցեց Ուկրաինայի ներկայացուցչի հետ, ով մինչ այդ իր հետ մրցաշարային աղյուսակի առաջատարն էր: Պարտիայի 53-րդ քայլին հայ շախմատիստն անձնատուր եղավ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Շանթ Սարգսյանը հաղթեց, իսկ Արթուր Դավթյանը կիսեց միավորը:

Արամ Հակոբյանը նահանջել է մրցաշարային աղյուսակում և 6-րդն է: Նա առաջատարին զիջում է մեկ միավոր:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am