Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մեկնարկեց «Աղետի գոտուց զարգացման գոտի. անցյալի դասերը և ժամանակի մարտահրավերները» միջազգային գիտաժ

Մեկնարկեց «Աղետի գոտուց զարգացման գոտի. անցյալի դասերը և ժամանակի 
մարտահրավերները» միջազգային գիտաժ

ԳՅՈՒՄՐԻ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻԱՐՄԵՆՊՐԵՍ:  Շիրակի պետական համալսարանի նիստերի դահլիճում  հոկտեմբերի 21-ին  մեկնարկեց «Աղետի գոտուց զարգացման գոտի․ անցյալի դասերը և ժամանակի մարտահրավերները» խորագրով միջազգային գիտաժողովը։ Եռօրյա գիտաժողովը կազմակերպվել է Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի և Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի համատեղ ջանքերով։

Գիտաժողովի մասնակիցներին ողջունելով և բարի աշխատանքային ընթացք  մաղթելով՝ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը կարևորեց նմանատիպ գիտաժողովների անցկացումը հատկապես Շիրակի մարզում: «Անչափ կարևոր միջոցառում է այս գիտաժողովը մի քանի առումներով։ Նախ, կարևոր է, որ խոսելու ենք մեր մարզի համար այնքան ցավոտ թեմայից՝ աղետից ու դրա պատճառած վնասներից ու մեր քաղած դասերից։ Դրանից զատ, այս գիտաժողովը երկու բուհերի հրաշալի համագործակցության արդյունք է, ինչը ևս շատ կարևոր է: Այս գիտաժողովն այդ համագործակցության առաջին պտուղներն են, կսպասենք միջբուհական համագործակցության հետագա ընթացքին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց մարզպետը։

Միջազգային գիտաժողովը նվիրված է 1988-ի Սպիտակի երկրաշարժի տարելիցին և նպատակ ունի վերլուծել մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը, բացահայտել հիմնախնդիրները, առաջարկել լուծման հնարավորություններ, կատարել զարգացման արդյունավետության գնահատում։

«Գիտաժողովի գաղափարը ծագեց այն ժամանակ, երբ մենք քննարկում էինք, որ աղետից անցել է ավելի քան 30 տարի և մեզ համար կարևոր է հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ ու ինչ փոխվեց, և ինչպես կարող է գիտական միտքը աջակցել երկրի տնտեսական զարգացման հեռանկարների ձևակերպմանը ,  եւ մենք ձեռնամուղ եղանք այս միջազգային գիտաժողովին Սա միայն ֆորմալ գիտաժողով չէ, այլ ունենալու  է գիտագործնական մեծ նշանակություն: Այս գիտաժողովի գաղափարը եղել է այն կիրառելի դարձնելԳիտաժողովի արդյունքները և առաջարկները  մենք նախատեսել ենք հավաքել և ներկայացնել շահագրգիռ բոլոր կառույցներին»,-իր խոսքում նշեց Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Պետրոսյանը:

«Ազգային ժողովը և կառավարությունը հստակ քայլեր է անում, որպեսզի Աղետի գոտին ու մասնավորապես Գյումրին կարողանա շտկել իր մեջքը: Առաջիկայում մենք ունենք պետական բյուջեի քննարկում և վստահ եմ որ դրա ընդունումից հետո դուք կտեսնեք թե ինչ է փոխվել, և իրապես մենք ինչ ենք հասկանում համաչափ զարգացում ասելով»,- նշեց ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը: Գիտաժողովի պաշտոնական բացման արարողությունից հետո, հանդիպումները հաջորդիվ  կանցնեն առանձին բաժիններով։

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am