Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թիմ Քուկը գլխավորել Է Ցինհուայի համալսարանի բիզնես-դպրոցի կոնսուլտատիվ խորհուրդը

Թիմ Քուկը գլխավորել Է Ցինհուայի համալսարանի բիզնես-դպրոցի կոնսուլտատիվ խորհուրդը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple ամերիկյան կորպորացիայի գլխավոր տնօրեն Թիմ Քուկն ստանձնել Է Ցինհուայի համալսարանի (Պեկին) Էկոնոմիկայի եւ կառավարման դպրոցի կոնսուլտատիվ խորհրդի նախագահի պաշտոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է բուհի հաղորդագրության մեջ, որը զետեղված Է WeChat մեսենջերում նրա պաշտոնական Էջում:

Հրապարակման համաձայն, Քուկին նշանակելու վերաբերյալ որոշումն ընդունվել Է Էկոնոմիկայի եւ կառավարման դպրոցի կոնսուլտատիվ խորհրդի 20-րդ նիստի ընթացքում: Apple-ի ղեկավարը նախագահի պաշտոնն զբաղեցնելու Է 2019-ից մինչեւ 2022 թվականը: «Հաջորդ երեք տարում մենք զարգացնելու ենք դպրոցի միջազգային համագործակցությունը եւ բոլոր ջանքերը ներդնելու ենք, որպեսզի հաստատությունը դարձնենք համաշխարհային մակարդակի բիզնես-դպրոց»,-ասել Է Քուկը. նրա խոսքը մեջբերված Է հաղորդագրության մեջ: Ինչպես հոկտեմբերի 21-ին գրում Է Global Times թերթը, ամերիկյան կորպորացիայի ղեկավարի նշանակումը վկայում Է «ԱՄՆ-ի ձեռնարկատերերի եւ ձեռնարկությունների հետ համագործակցելու Չինաստանի պատրաստակամությունն ու բարյացակամությունը նրանց նկատմամբ»:

«Սա հիանալի նորություն Է (ՉԺՀ-ի եւ Միացյալ Նահանգների») առեւտրական բանակցություններում առկա առաջընթացի ֆոնին»,-ասել Է Ֆուդանի համալսարանի (Շանհայ) տնտեսական դիվանագիտության կենտրոնի տնօրեն Ֆուրան Սյու Գոյուն, որի խոսքը մեջբերում Է թերթը: Ցինհուայի համալսարանի Էկոնոմիկայի եւ կառավարման դպրոցի կոնսուլտատիվ խորհուրդն ստեղծվել Է 2000 թվականին: Դրա մեջ մտնում են իշխանության, ակադեմիական հանրակցության ներկայացուցիչները, այդ թվում՝ Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, ինչպես նաեւ Չինաստանի եւ աշխարհի այլ երկրերի ու տարածաշրջանների բիզնես-հանրակցության անդամներ: Խորհրդի կազմում են, օրինակ, առեւտրական բանակցություններում Չինաստանի շահերը ներկայացնող ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն, Citigroup-ի գործադիր տնօրեն Մայքլ Քորբաթը, Foxconn Technology-ի հիմնադիր Թերի Գոուն, Blackstone ներդրումային խմբի համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Սթիվեն Շվարցմանը եւ ուրիշներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am